ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես սովորաբար չեմ սիրում էսպիսի գրառումներ անել, կյանքի դժվարությունները փորձում եմ ինքնուրույն հաղթահարել: Այս դեպքը ստիպված եմ հանրայնացնել, այն հույսով, որ այս պատմությունը որևէ ընտանիքում չի կրկնվի: Հերթապահ «բժիշկը», ով հետազոտության բոլոր տվյալները վստահ եմ փոխել է, Արտյոմ Մաշուրյանն է: Վերջինս մի քանի անգամ հարազատների հետ զրուցելիս պատշաճ չի ներկայացրել դեպքի նման հանգուցալուծման հիմնավոր պատճառները, նույնիսկ վիրահատության ընթացքի կարևոր մանրամասներ մենք լսել ենք կենտրոնի այլ աշխատակիցների զրույցից միայն: Սա մեր ընտանիքում մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման հանգուցալուծմամբ դեպքն է, մեկը մյուսից դաժան ու չսպասված: Ես չգիտեմ՝ մենք էս դեպքերից հետո, երբ և ինչպես ենք վերականգնվելու, չգիտեմ՝ ովքեր են կրելու էս ամենի պատասխանատվությունը: Բայց ուզում եմ, որ նման «բժիշկներն» արժանանան հանրային պարսավանքի, նման «բժիշկները» տեղ չունենան մեր հիվանդանոցներում, չխլեն կյանքեր, չփչացնեն ճակատագրեր: Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն էս դեպքի պատասխանատուներն են: Սա իրենց անգործության, սխալ որոշումների, և հանգստյան օրերին ժամանակ սպանելու արդյունք ա: Բժիշկ կոչեցյալը էսքան արցունքները չի մարսելու ու արժանիա էն բոլոր խոսքերին, որ էս օրերին լսել ա: Ես էս հարթակում ունեմ մոտ 2000 ինձ հետևող, ուզում եմ ընդունեք ի գիտություն և անհրաժեշտության դեպքում պաշտպանեք ձեզ: Իմ ընկերներում կան բազմաթիվ լրագրողներ, որոնց խնդրում եմ անդրադառնալ նման դեպքերին ու նպաստել այսպիսի դեպքերի նվազեցմանը: Իմ ընկերներում կան նաև գերատեսչական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց պատասխանատվության շրջանակում պետք է լինի նաև էս ոլորտի խնդիրների լուծումը: Սա ձեզ մի դեպք վստահ եմ, եթե մոնիթորինգներ անեք կամ մի փոքր հետաքրքրվեք նման և շատ այլ լուրջ խնդիրներ կգտնեք, մի բան արեք մեր երկրում գոնե առողջապահության ոլորտն էս վիճակին չլինի»: |
«Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն 6 տարի սպասված առողջ պտղի մահվան պատասխանատուներն են». Գոհար Ջուլհակյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet