▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուրին` բնակարան Երևանում, Արսենին` «Հյունդաի», մյուսներին` «Լադա Գրանդ»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, երեկ,  «Փարավոն» ռեստորանային համալիրում մեծարել է հանրապետության 10 լավագույն մարզիկներին:  Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններն ու նրանց մարզիչները դրամական պարգևներ ու նվերներ են  ստացել: 

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել,  պարգեւատրվեց Երեւանում բնակարանում։

Աշխարհի  չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Գագիկ Ծառուկյանին նվիրել է «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենա, իսկ տասնյակում ընդգրկված մյուս ութ մարզիկներին՝ «Լադա Գրանդ» ավտոմեքենաներ:

Նշենք, որ մարզիկների մեծարման միջոցառմանը սովորաբար մասնակցում էին նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր, սակայն, երեկ Փարավոն» ռեստորանային համալիրում չէին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее