▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտգործնախարարը, որ փոշեկուլի փող չուներ, 280 հազար դոլարանոց տուն է գնել». Բագրատ Սրբազան

«Ընդամենը մի քանի տարվա մեջ ինչպե՞ս են կարողանում 3-4 տուն գնել, 280 հազար դոլարանոց դղյակ գնել, շքեղ մեքենաներ ունենալ: Ընդ որում` օրենքով չհասնող մեքենաներ` 49 հատ զրահապատ մենքենաներ:

Ինչպե՞ս են կարողանում շրջել ամբողջ աշխարհով»,- Մասիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը` հավելելով` ինքը դեմ չէ որևէ մեկի ունեցվածքին, մանավանդ որ այդ ունեցվածը քրտինքով է ձեռք բերվել:

«Մի քանի տարվա մեջ արտգործնախարարը, որ փոշեկուլի փող չուներ, 280 հազար դոլարանոց տուն է գնել: ՊՆ նախարարը, որ պատմության ուսուցիչ էր, եկել է իշխանության և իր վերահսկողական ապիկարության, եթե ոչ` դիտավորության պատճառով Ազատ գյուղում տղաները վառվում են կացարանի մեջ, բայց ինքը շարունակում է թանկանոց տներ գնել: Սա բարոյականության ո՞ր աստիճանի վրա է տեղավորվում»,- տարակուսեց Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее