Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը ամփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը. տեղեկությունը Այսօր.am-ին հաստատել է Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, ով հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ։
«Նշենք, որ, ըստ դատական ակտի, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, և որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։
ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշ Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, նրան ներկայացրել դատական ակտը, վերջինիս վերցրել հաշվառման։ Ըստ այդմ էլ Առուշանյանը «տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։