▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց

Դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։
Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց։

***

«Մենք մեր գաղափարների, սկզբունքների համար մեր կյանքն ենք միշտ պատրաստ եղել տալ։ 1 տարի 8 ամիսը շակալադնի ա»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը։ «Չեմ էլ ուզում ինչ-որ բան ինձ թույլ տալ ասել դատարանի վճռի վերաբերյալ։ Թեկուզ լինեմ կալանքում, միջոցներ կգտնվի քաղաքը ճիշտ ղեկավարելու համար, ու ճիշտ էլ ղեկավարվելու է»,- հավելեց Առուշանյանը։

***

«Ես մտածում եմ, որ այս ամեն ինչը քաղաքական որևէ գործառույթի մեջ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: «Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի՝ կալանքին էլ, ամեն ինչին էլ։ Ու դրա տակ քաղաքական ինչ-որ բաներ չեմ ուզում փնտրել»,- նշել է Առուշանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее