«ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ձեզ անվանում էր չմո ու ասում՝ դուրս արի, արա՛, այստեղից»,- դիմելով Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանին, ում ՔՊ-ն այսօր անվստահություն հայտնեց, ասել է լրագրողը: «Ինչ-որ սրիկա եթե մարդկանց թույլ է տալիս նման արտահայտություններ, դուք նրա գնահատականը տվեք, ես նրան գնահատական տալու ոչինչ չունեմ»,- նշել է Թամազյանը: Թարմացված․ «Նիստն անօրինական էր»,- ՔՊ-ի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանը՝ հավելելով, որ ապօրինությունը դատական կարգով բողոքարկվելու է: |
Թարմացված․ «Իշխանությունը, օգտագործելով իր ուժային լծակները, կազմակերպել է ապօրինի նիստ: Քանի որ սովորական գողեր են՝ իշխանագողեր, հենց ուժային կառույցների ապօրինի աջակցությամբ հավաքվել են սենյակում, անմիջապես, առանց կատարելու ընթացակարգային գործողություններ, անցել են ապօրինության... Տեղի է ունեցել քվեարկություն»,- Ալավերդու համայնքապետարանի բակում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք՝ ՔՊ-ն այսօր անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, և նոր համայնքապետ ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին: |
Թարմացված․ Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանը, որին ՔՊ-ն անվստահություն հայտնեց, չի պատրաստվում նահանջել. դիմելու է դատարան: Համայնքապետարանի բակում Թամազյանի աջակիցներն են. «Կյանքում առաջին անգամ արդար ընտրություն է եղել, ընտրվել է Թամազյանը, բայց էս տականքները չեն թողնում էդ մարդն աշխատի, էս մի տարի ա՝ նստել են շնչին: Սա ի՞նչ օրենք է, որ նիստ անեն ու անվստահություն հայտնեն նրան»,- ասել են հավաքվածները: «Արեն Մկրտչյանը 5 տարի պատգամավոր ա եղել, ի՞նչ ա արել Ալավերդու համար, որ ուզում է Շնողի նախկին գյուղապետին բերի, նստացնի քաղաքապետ, ինքն էլ մարզպետ լինի՝ գրպանները լցնի»,- հավելել է բնակչուհին: |
«Արեն Մկրտչյանը շարքային սրիկա է». Արկադի Թամազյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet