«Այլընտրանքային ճանապարհ կառուցելու դեպքում Ոսկեպարն ինքը դառնում է անկլավ»,- 24TV-ի եթերում խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ «Մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, չեն համակերպվում։
Եթե չեմ սխալվում, արդեն հինգ ընտանիք Ոսկեպարից դուրս է եկել, մարդիկ, քիչ-քիչ, այլ երկիր են ընտրում՝ ապրելու»,- նշել է նա։
Ըստ Մախսուդյանի՝ ակտիվ քարոզչություն է իրականացվում, որպեսզի ժողովուրդը հավատա իշխանության խոստումներին։