▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 370 տնտեսվարող սուբյեկտների իրազեկում ենք ուղարկել, որ դադարեցնեն գործունեությունը․ ՀՀ փոխոստիկանապետ

«Մենք իրականացնում ենք նաեւ ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողությունը՝ դա անելով հեռախոսակապի միջոցով. օրը մի քանի անգամ հատ-հատ կապվում ենք նրանց հետ, եւ եթե նրանք այդ զանգերի ընթացքում ունենում են բողոքներ, մենք անմիջապես կապվում ենք Առողջապահության նախարարություն, եւ մասնագետը մոտենում է տվյալ հասցեին»,-այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։հավելելով՝ եղել են դեպքեր, որ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ են եղել։ Նա շեշտեց, որ նմանատիպ դեպքերի ժամանակ կապվել են այդ քաղաքացու հետ եւ խնդրել, որ նա կատարի ինքնամեկուսացման պահանջները։

«Պարետի ցուցումով մենք հանձնարարություն ստացանք հսկողություն իրականացնել նաեւ հուղարկավորության կազմակերպման տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ եւ սերտ համագործակցություն իրականացնելով տարածքային կառավարման մարմինների հետ՝ 12 ժամ առաջ սկսեցինք տեղեկություն հավաքել այն տնտեսվարողներից, որոնք իրականացնում են տարբեր միջոցառումներ, եւ պահպանեցինք եւ պահպանում ենք 20 հոգուց ոչ ավելի հավաքվելու պահանջը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ոստիկանությունը ցուցումն ստսնալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ օբյեկտների, որոնցից 1133-ը զվարճանքի եւ ժամանցի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ։

Փոխոստիկանապետը ներկայացրեց, որ երեկվա դրությամբ 115 հոգեհանգստի եւ հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, եւ պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը։

«Պարետի հաջորդ ցուցումն օբյեկտների ցանկն էր, որոնք պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը։ Մենք արդեն 370 իրազեկում ենք ուղարկել այդ տնտեսվարող սուբյեկտներին, որ իրենք դադարեցնեն իրենց գործունեությունը»,- հայտարարեց փոխոստիկանապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее