Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե օկուպացված Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը իրեն «Ադրբեջանի քաղաքացի» է համարում։
Շիրինովը կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովի և իրավաբանական բաժնի ղեկավար Ռովշան Մամեդովի հետ այցելել է Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո Բաքուն արցախցի 8 պաշտոնյաների գերեվարեց՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։
Դեռ պատերազմից հետո ՀՀ ՄԻՊ-ը հայտարարեց, որ Ադրբեջանի հայ գերիները՝ զինվորականներն ու քաղաքացիական անձինք, համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման:
Աղբյուրն՝ այստեղ