|
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Ք․ Խ․-ն իր կողմից վարած ավտոմեքենայում շանտաժի միջոցով 3 անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Մ․ Կ․-ի նկատմամբ և սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ Փետրվարի 2-ին մարզի գյուղերից մեկում սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Ք. Խ․-ն իր կողմից վարած ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ |
Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


