Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով անցնող ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի դիմագիծն ու կառուցվածքը։ Այդ մասին «24Նյուզ»-ին հայտնել է Ասատրյանի փաստաբան Արագած Զաքարյանը։ Ըստ Զաքարյանի, Արարատ Միրզոյանին հարց է տրվել, թե եթե ինքն այդ պահին եղել է ուշաթափված վիճակում, ինչպես է տեսել ամբաստանյալի «դիմագիծն ու կառուցվածքը», վերջինս էլ նշել է, թե եղել է ընկած վիճակում, բայց աչքերը բաց են եղել։ Ի դեպ, նույն գործով հարցաքննված Միրզոյանի անվտանգության աշխատակիցները դատարանին հայտնել էին, որ չեն ճանաչում երիտասարդին ու չեն տեսել, որ նա հարվածել է այն ժամանակվա ԱԺ նախագահին։ |
Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե ճանաչել է իրեն ծեծողին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet