ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը համաձայնեց՝ ընդդիմությունը երբեմն օբյեկտիվ հարցեր է բարձրացնում։ Նա հնչեցնելով ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցերը, ասաց․
«Երբ Ագնեսա Խամոյանի հացին ի պատասխան, դուք ասում եք՝ նոր տեխնոլոգիաները, Տելեգրամը նպաստել են թմրանյութերի տարածմանը, ինձ մոտ հարց է առաջանում՝ դրանք ինչպես են հասել ՀՀ։ Մենք վերահսկողության առումով սահմանին խնդիր ունե՞նք, թե՝ ոչ։ Երբ ասում եք՝ տուգանքները մուծում են, հետո շարունակում են շենքը կառուցել, նորից մուծում են , էլի շարունակում կառուցել, հիմա մենք այստեղ շինթույլտվություններ տալու հետ կապված խնդիրներ ունե՞նք,թե՞ ոչ։ Երբ ասում եք, որ հանցագործությունների մասով արձանագրումն ավելի շատ է բացահայտում ցույց տալիս ,պետք է ասենք՝ ցավոք սրտի, անզեն աչքով է երևում հանցագործության մակարդակի բարձրացումը ՀՀ-ում և, միշտ չհամաձայնվելով ընդդիմության հետ, այո, այդ մի տողի հետ համաձայն եմ՝ երբեմն մթնոլորտն անվտանգ չէ ՀՀ քաղաքացու համար։ Երբ ես իմ երեխաներին տանից դուրս եմ ուղարկում, այնուամենայնիվ ավելի անհանգիստ եմ նրանց վերադարձի համար, քան տարիներ առաջ, որովհետև օր օրի հանցագործությունների թիվն աճում է»։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կառավարությունը խորքային խնդիրները քննարկում է։
Աղբյուրն՝ այստեղ