«Անկախության հռչակագրի» հանդեպ ՔՊ-ականների ոտնձգությունների մասին և ոչ միայն․ Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 23-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման փաստաթղթի` Անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Երջանկություն է ինձ համար, որ այդ փաստաթղթի ընդունմանը մասնակից է եղել հայրս` Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանը։ ՀՀ զինանշանը, Անկախության հռչակագիրն ու Արարատ լեռը, զարդարում են իմ բնակարանի աշխատասենյակը։ Այս անփոփոխ արժեքները եղել և մնալուն են յուրաքանչյուր հայի հպարտությունը։ Այս Սրբությունների դեմ ոտնձգության փորձ անող յուրաքանչյուր ոք հայ ժողովրդի թշնամի է, որի դեմ պայքարը Սրբազան է»։ |