Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանն անհոգ հեծանվորդի դերը խաղում է արտերկրից իր հզոր խորհրդատուների թելադրանքով, ցույց տալու համար, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է, ինքը տիրապետում է իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանը մարզաշապիկի տակից զրահաբաճկոն կամ մի այլ բան հագած՝ երեկ իր ուղեկիցների հետ Երևանից գնացքով մեկնել է Սևան՝ այնտեղ 2 օր հեծանվավազք կատարելու համար։
Փոխանակ գնա Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր ծանոթանա ստեղծված իրավիճակին, տեսնի սահմանապահ դիրքերը, նայի, թե իր հանձնած տարածքների գլխին ոնց է ծածանվում Ադրբեջանի դրոշը, միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի հատվածի մեծ քանդվածքները նորոգի, Խաշթառակի հիմնական կամուրջը վերականգնի, հեծանիվ-հեծանիվ է խաղում: