Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը թիվ 52 հիմնական դպրոցի սան է եղել:
Դպրոցի էջը հաղորդագրություն է տարածել:
«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:
Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…
Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»,- ասվում է հաղորդագրությւոնում:
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ն Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա և մեկ կուրսանտ։
Զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: