▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անծանոթ մարդկանց ջրելն անմեղ զվարճանք չէ, այլ բռնություն

Երեկ այլայլված դեմքով արտասահմանցի զբոսաշրջիկների տեսա...շոկի մեջ էին: Թումբաններ հագած, 25-28 տարեկան անթրաշ տղերքը վավաշոտ աչքերով վազում էին աղջիկների հետեւից, ջրում անծանոթ մարդկանց: Բնականաբար, եղան ընդհարումներ, լեզվակռիվ՝ ոստիկանների անմեղսունակ հայացքի ներքո:

Հիմա նրանք, ովքեր համարում են սա գեղեցիկ ավանդույթ, թող ցույց տան այն սահմանը, որը բաժանում է ծեսը խուլիգանությունից: Անծանոթ մարդկանց ջրելը (ովքեր գնում են ծնունդի, համերգի, վերջապես, թաղման, կամ եսիմուր) անմեղ զվարճանք չէ, այլ բռնություն: Կարծում եմ, որ հանրային տարածքում այս վակխանալիան պետք է արգելվի:

Արա Շիրինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее