▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անբան Հուռին» մուլտֆիլմի միջազգային դրամահավաքին մնացել է 5 օր. հավաքվել է անհրաժեշտ գումարի 80 տոկոսը

«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 825.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով Indiegogo միջազգային հարթակում կազմակերպված դրամահավաքի ժամկետի ավարտին մնացել է 5 օր: Այցելելով հետեւյալ կայք՝ յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից: Այսօրվա դրությամբ արդեն հավաքվել է մոտ $7700` տասը հազար անհրաժեշտից:

«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տեւական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:

Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее