▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը արգելող օրինագիծ

ԱՄՆ Սենատն ընդունել է «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը։ Այն Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարման մասին է, որով չեղարկվում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները:

Օրինագծի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ պատվիրակությունը։ Ակտը Սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին։

Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը։  Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի։

Օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее