Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը հիշատակել է 44-օրյա պատերազմի սիմվոլ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանին․
«Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։ Թող նրա ու մյուս ընկած զինվորների զոհվելը հանգեցնի Արցախի ու Հայաստանի հաղթանակին»:
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին։
2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը։
Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ։ Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում։ Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով, ասել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։