▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենահամով տոնածառը

Այսօր` դեկտեմբերի 1-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցը «Օրրան, «Հայաստանի մանուկների հիմնադրամ» և «Սոս մանկական գյուղեր» հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել էր ամանորյա տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար, որին հյուրընկալվել էին մոտ 50 երեխա վերը նշված հասարակական կազմակերպություններից: Միջոցառման ընթացքում երեխաները պատրաստեցին տոնական քաղցրավենիքներ և թխվածքներ, որոնք միջոցառման ավարտվին հայտնվեցին ամանորյա հրաշքի` տոնածառի վրա` զարդարելով այն և  էլ ավելի գույնզգույն դարձնելով: Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև Օրրան բարեգործական ընկերության  բարեկամներն  ու իրենց զավակները, ովքեր ևս անմասն չմնացին տոնածառը զարդարելուց և Ձմեռ Պապիկի հետ շփվելուց:

Տեղեկացնենք, որ այս նախաձեռնության նպատակը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու օգնության ևս մեկ քայլ է: Այն նպատակ ունի նաև բարձրացնելու հասարակության իրազեկության մակարդակը` նմանատիպ ՀԿ-երին կատարվող հանրային նվիրատվությունները խթանելու համար:

72157649547410151

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее