Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանց։ «Այցելությունը մեր զավակներին՝ քաջալերանքի այցելություն է։ Ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվելով թշնամու դիտակետից՝ շարունակում են համառությամբ այցելել իրենց ուսումնական վայրն ու այդ բարոյահոգեբանական դժվար պայմաններում կրթվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Սրբազանը նաև երեխաների հետ աղոթել է Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա դիմելով դպրոցականներին, ասել է՝ «Ամեն օր դպրոց եք գնալու` թշնամու դրոշը ձեր աչքերի առաջ, պիտի ապահով լինեք.․․․»։
Դիտեք նաև՝
***
***