▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

‹‹AM›› իրավաբանական ընկերության թիմը հյուրընկալեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին

Ուսանողների մասնագիտական կայացման, ապագայում աշխատանքի ճիշտ ընտրության և ապագա իրավաբաններին աջակցությունը միշտ կարևորվել է ‹‹AM›› իրավաբանական ընկերության կողմից:

Կազմակերպված ընդունելության ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ծանոթացան գլխամասային գրասենյակի գործունեությանը, թիմի անդամների աշխատանքին և, առհասարակ, ընկերության կառուցվածքին: Կազմակերպության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը և գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Ռոզա Ստեփանյանը ուսանողներին  ներկայացրեցին ընկերության ստեղծման պատմությունը, իրավաբանի մասնագիտության և իրավաբանական ընկերության գործունեության  առանձահատկությունները: Հանդիպման ընթացքում  ուսանողներին ներկայացվեցին այն հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ տվյալ մասնագիտության մեջ: Ընկերության ղեկավարության կողմից ուսանողներին խորհուրդ տրվեց պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով փորձաշրջան անցնել տարբեր պետական և մասնավոր կազմակերպություններում: Հետաքրքրվողներին նաև առաջարկվեց ուղարկել իրենց ինքնակենսագրականները ընկերության էլեկտրոնային հասցեին : Համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո լավագույնները կարող են անցնել վճարովի փորձաշրջան ‹‹AM›› ընկերությունում:

Բարձր գնահատելով նման միջոցառումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ընկերությունը միշտ պատրաստ է աջակցել ապագա իրավաբան մասնագետներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее