▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

«Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցը արդյունավետ և կառուցողական էր, որը նպաստում է երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը»։ Այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը ձգտում է առաջ մղել խաղաղ գործընթացը և լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Նա, սակայն, չի նշել համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետները՝ պատճառաբանելով, որ կողմերը շարունակում են բանակցել։

Թարմացված․ Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար,-այս մասին նույնպես  ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Դժվար է խոսել ստույգ ժամկետների մասին, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունների գործընթացն ավարտին հասցնել», - ասել է նա՝ վստահեցնելով, որ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է։ Այն տարածաշրջանում կփոխի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների էությունը, բայց պետք է հասկանալ, որ այս փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ և միանգամից չի լուծի բոլոր հարցերը»,-ասել է Հաջիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее