«Ֆրանսիայի նախագահը առաջարկ է արել Պրահայում հանդիպել Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետի հետ։ Պրահայում կայացած հանդիպումը դրական եմ գնահատում, քանի որ այն ժամանակ վարչապետ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս։ Ճիշտ է, հետո նա այլ հայտարարություն արեց ու շեղվեց իր կարծիքից։ Այնուհետև նա շնորհավորական նամակ հղեց Լեռնային Ղարաբաղին։ Այդուհանդերձ, Պրահայում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ գնահատում»։
Այս մասին հայտարարել է Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. Ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման ժամանակ։
«Բանակցությունները շարունակվել են այս ձևաչափով։ Բայց ի՞նչ եղավ հետո։ Ֆրանսիայի նախագահը իր հեռուստահարցազրույցներից մեկում ոչ միանշանակ, անընդունելի բառեր ու արտահայտություններ օգտագործեց Ադրբեջանի հասցեին և դրանով իսկ հեռացավ գործընթացից, քանի որ պարզ էր, որ եթե կորցնես չեզոքությունը, այլևս չես կարող միջնորդ լինել։ Մի խոսքով, միջնորդության հնարավորությունը բաց թողնվեց։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ հնարավոր չենք համարում Ֆրանսիայի ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այսպիսով, այս կոնկրետ պատճառով ես չգնացի Գրանադա»,-ասել է Ալիևը: