«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշումն անջատողականների առաջնորդների նկատմամբ միանշանակ է՝ նրանք պետք է կալանքի տակ պահվեն», այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
«Նրանցից ոմանք ձերբակալվել են Լաչինի (Բերձորի-խմբ.) ճանապարհով փախչելու փորձի ժամանակ, ոմանք՝ Խանքենդիում (բռնազավթված հակառակորդն այսպես է անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը-խմբ.), ոմանք էլ՝ այլ վայրերում։ Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրերը»,- ասել է Ադրբեջանի հակառակորդ երկրի ղեկավարը:
Թարմացված․ Եռակողմ հայտարարության ընդունումը, այն պայմաններով ընդունումը, կարծում եմ, մեր քաղաքական մեծ հաջողությունն էր։ «Այսինքն, մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, մեզ թույլ տվեց դրանում ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք կապված չէին այս խնդրի հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։ |
Թարմացված․Վերջին 20 տարվա պատմության մեջ գլխավորն այն է, որ 2003 թվականին ադրբեջանական ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց։ |