▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեքսանյանական» Bentley-ն և մյուսները ՃՈ աչքից դուրս օրենք են խախտում. hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Նկարում պատկերված Bentley Continental Flying Spur ավտոմեքենան՝ 60 SL 006 համարանիշով, նրա հետևում կայանած սպիտակ Mitsubishi Pajero-ն 25 FF 555 համարանիշով,  և առջևում կայանած Lexus LX 470-ը՝ 22 UU 241 համարանիշով։ Այս երեք մեքենաներից միայն Lexus-ն է, որ թեպետ էլի չթույլատրված հատվածում, բայց գոնե առաջին գծում է կանգնել, իսկ Bentley-ն և Pajero-ն, նկարում էլ ակնհայտ երևում է, որ կայանել են Աբովյան փողոցի այդ նեղլիկ հատվածի երկրորդ շարքում, այն էլ ոչ մի քանի վայրկյանով ու վթարային ազդանշանը միացրած, այլ երկար ժամանակով։ Bentley-ի համարները մեզ հուշում են, որ այն պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավոր շրջապատին, և, ամենայն հավանականությամբ, այս Bentley-ն նրա զարմիկներից մեկինն է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее