▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջակցենք Վոլոդյա Ավետիսյանին

Այսօր՝ ժամը 13:30, նշանակված է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստ: Վայրը՝ Արաբկիր Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան (Հրաչյա Ներսիսյան 10, 8-րդ հիվանդանոցի հարևանությամբ):
Ովքեր տեղյակ չեն, Վոլոդյա Ավետիսյանը պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի տեղակալն է եղել, պահեստազորի գնդապետ, վեց երխաներիհայր: 
Ապշել կարելի է, թե ուր է հասել մեր «պետական» մարմինների ամենաթողությունը: Ամեն մի օրինախախտ պետական այր կամ օլիգարխ ազատության մեջ է, իսկ հայրենիքը ազատագրած հերոսներին պատճառ են փնտրում, որ անազատության մեջ գցեն: Եվ սա կոչվում է պետականաշեն քաղաքականությո՞ւն, և սա կոչվում է ապահով Հայաստա՞ն: Ապահով Հայաստան, ուր ազատամարտիկներին սպանում են կամ ձերբակալում: 
Տե´ր կանգնենք հայրենիքի արժանի զավակներին: 
Բոլորս միասին ներկա լինենք և աջակցենք Վալոդյա Ավետիսյանին: Տեղեկանում ենք  «Ի պաշտպանություն քաղբանտարկյալ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի»ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее