ԱրմԼուր.am-ը գրում է, որ կայքն ահազանգ է ստացել, որ ժամը 15։30-ի սահմաններում Մաշտոցի 5 հասցեում՝ Փակ շուկային կից կանգառում, կապիշոնով տղամարդը մոտեցել է երեխային և հարցրել անունը։ Հարցին ի պատասխան երեխան լռել է և մոտեցել կանգառում սպասող մարդկանց, սակայն տղամարդը կրկին մոտեցել է և հարցրել թե որ ավտոբուսին է սպասում։ Երեխան պատասխանել է, որ հայրիկին է սպասում, որից հետո տղամարդն անմիջապես հեռացել է՝ անցնելով դիմացի մայթ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ օրերս երեխային առևանգել փորձող տղամարդը ձերբակալված է․ նա մոտեցել էր երեխաներին, ասել եկեք ձեզ տանեմ, բայց երեխաները չէին գնացել։
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, 57-ամյա տղամարդ ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են տարածվել, թե միջին տարիքի տղամարդը մոտենում է երեխաներին և համոզելով փորձում նստեցնել իր մեքենան։ Դպրոցներում տագնապային իրավիճակ է, տնօրեններին զգուշացվել է ուշադիր լինել, իսկ ծնողներին հորդորվել, որ անձամբ գան և երեխաներին տուն տանեն։