Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում պահվող գերիների մասին իրենց տվյալները որոշակիրեն տարբերվում են քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի` օրերս հրապարակած տվյալներից։ Բաքուն հայ գերիներին պահում է որպես պատանդ` ՀՀ-ից նոր քաղաքական ու տարածքային զիջումներ կորզելու համար։ Լրատվականի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` արձանագրելով, որ ադրբեջանցի 2 հանցագործների դիմաց 32 հայ գերիների վերջին վերադարձից հետո ՀՀ–ում պահվող ադրբեջանցիներ այլևս չկան։ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ իրենց հավաքագրած տվյալներով` Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80։ «Ունենք գերեվարման 80 դեպք, որոնք հաստատվում են ապացույցներով ու վկայում են գերեվարման վաղ փուլում կամ դրանից անմիջապես հետո այդ անձանց ողջ լինելու մասին։ Չեմ բացառում, որ այդ անձինք որակվեն որպես զոհվածներ, սպանվածներ ու դուրս բերվեն բռնի անհետացածների ցուցակից, եթե սպանվել են, կամ եթե լինեն ԴՆԹ համընկնումներ։ Բոլոր դեպքերում, մեր տվյալների համաձայն, չհաստատված գերիների թիվն ի սկզբանե եղել է 80-ը»,- ասաց զրուցակիցը։ |
«Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet