Ադրբեջանի առաջարկներում կա որոշակի հետընթաց. Բաքուն պետք է հստակ ճանաչի ՀՀ ամբողջականությունը
Թարմացված․ «Չնայած բոլոր մարտահրավերին, բարդություններին, դանդաղեցումներին, որոշ դեպքերում՝ ապակառուցողականությանը, ՀՀ-ը վճռական է ու հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, ու մենք հավատում ենք, որ կառուցողական երկուստեք մոտեցման, քաղաքական կամքի դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել՝ խաղաղության հաստատման հարցում»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարների հետ համատեղ ասուլիսի ժամանակ: |
Թարմացված․ ՀՀ ԱԳՆ-ում ընթացող ասուլիսի ժամանակ, դիմելով Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսին, լրագրողը հարցրեց՝ խաղաղություն հնարավո՞ր է Բաքվի ու Երևանի միջև: «Այնպիսի հարց է, որ մի քանի րոպեում հնարավոր չէ պատասխանել: Միայն ժողովրդավարությունը, դիվանագիտությունն ու երկխոսությունը կարող են հանդիսանալ միջազգային ցանկացած վեճի լուծումը: Գտնում ենք, որ կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն: Կարծում եմ՝ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրատեսական, արդարացի ու կայուն լուծում է տալիս խնդրին: Խաղաղության գործընթացը պետք է անդրադառնա կոնկրետ խնդիրների, հստակեցնի սահմանների սահմանազատումը: Կա հնարավորություն՝ ապագայում լուծումների հասնելու համար»,- նշեց հույն նախարարը: |