▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կնոջ և երեխայի աչքի առաջ սպանել են ընտանիքի հորը

Մերձմոսկվայի Ժուկովսկի քաղաքում 3 ադրբեջանցիներ ծեծել են մի տղամարդու, գրում է ТК Readovka-ն։

Տղամարդու կինը, որը գտնվել է ավտոմեքենայի ղեկին, տեսել է՝ ինչպես է սպիտակ «Գազելը» կտրում իր ճանապարհը։ Նա զիջել է ճանապարհը, սակայն դա չի լուծել խնդիրը։ Ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և ամրաններով հարձակվել ընտանիքի հոր վրա, սկսել են ծեծել կնոջ և երեխայի աչքի առաջ։

Մարդասպաններից մեկն ամրանով հարվածել է տղամարդու գլխին, որը տեղում մահացել է։

Իրավապահները ձերբակալել են 2 ադրբեջանցու, մեկը փախուստի է դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее