▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին ու նույնիսկ մտել առաջին տները»․ Բեգլարյան

Թարմացված․ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրելմէ․

ՖԵՅՔ։

Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ ուղղորդված թե ոչ, ապատեղեկատվությունն է տարածվում։

Որոշ լրատվամիջոցներ ու տելեգրամ-ալիքներ վերցրել են թվիթին կցված այլ օգտատերի տեսանյութը , որտեղ խաղաղապահների կապույտ կլոր նշանը փակ է, ու տարածում են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, որ ԲՏՌը ադրբեջանական է և ադրբեջանցիները շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն, ինչը իրականությանը չի համապատասխանում։

Քյոխին կեղծ սպանեցին, Թաղավարդը կեղծ կոտորեցիք, Ադրբեջանի սպեցնազը ՏաատիՊապի մոտ տեղավորեցիք ։

Հերիք չի՞, արա, տեղեկատվական տեռորով զբաղվեք???!!!

ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Այստեղ է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ Ամբողջ Կրկժանը դատարկվել է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее