«Խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որպեսզի փորձենք համակեցություն ստեղծել տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը տարածաշրջանային նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ»,- «Հանրային հեռուստաընկերության» «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե «խաղաղության պայմանագրում» կա դրույթ միջանցքի մասին, Գրիգորյանը պատասխանեց. «Ադրբեջանցիները իրենց բանավոր խոսքում վստահեցնում են, որ ընդունում են Հայաստանի 4 սկզբունքները՝ սուվերենությունը, իրավազորությունը, փախադարձությունը և հավասարությունը, որը բացառում որևէ միջազգային տրամաբանություն:
|
Թարմացված․Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին. «Ընդդիմության 4 պատգամավոր` Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը պնդում են, որ ծանոթացել են խաղաղության պայհմանագրին, այտեղ միայն ադրբեջանական շահն է ներկայացված, չկա հայկական շահը: Նրանք ասում են, որ իրենց կողմից բարձրաձայնված մտահոգություններն ու առաջարկները ոչ միայն չեն փարատվել, այլև խորացվել են»:
«Ես չգիտեմ, թե Հայաստանի շահ ասելով նրանք ինչ են ձևակերպում: Բայց մեր ընկալմամբ Հայաստանի շահն այն է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով: Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ: Համոզված եմ, որ առաջընթաց ենք գրանցելու այս հարցերում; Կասկած չունեմ, որ եթե մենք հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այն ամբողջովին համապատասխանելու է Հայաստանի շահերին: Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք»,- հավաստիացրեց Արմեն Գրիգորյանը:
|
Թարմացված․ Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն, «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նաև մանրամասնել է, որ հունվարի 4-ին Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները:
«Որոշ հարցեր կան, որոնց շուրջ դեռ առաջընթաց չենք գրանցել, ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորինս շուտ դրանք կամբողջացվեն, և խաղաղության պայմանագիրը կստորագրվի»,- հույս հայտնեց նա
|