▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքս ծակեցին․․․Փաշինյանը լայվ էր մտել

Աչքս ծակեցին երեկվա տեսանյութի հետ կապված մի քանի մեկնաբանություններ․․․Փաշինյանը լայվ էր մտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին: «Մի քանի մեկնաբանություններ աչքս ծակեցին. նրանց հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա կանգառ ու շինաշխատանքներ անում են այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում: Ինչու եմ անդրադառնում այս մեկնաբանություններին, որովհետև էստեղ հայեցակարգագային խնդիր կա: Երեկվա տեսանյութի ամբողջ իմաստը՝ ընդգծելն էր հենց այդ հայեցակարգը: Իհարկե, ոստիկանությունն իրավակարգի պահմանման գործում ունի կարևոր դերակատարում, բայց ես մի փոքր հակադարձ տրամաբանություն էի դրել տեսանյութի մեջ: Խնդիրն այն է, որ, իմ ընկալմամբ, նախ քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее