ԱԺ քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացու անձնագրի խնդրին ու պատկան մարմինների արձագանքներին. «Պաշտպանության հանձնաժողովում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել, թե բոլորը ե՞րբ կարող են ստանալ ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը, պատասխանը՝ հայտնի չի: Փոխարենը առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում ու փորձում է հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական է ու չեն կարող տարբեր պաշտոնների նշանակվել: ՀՀ ԱԽ քարտուղարը, որը ծնունդով Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որ Հադրութից է, վստահ՝ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ ԱՀ առաջնագծում արցախցիները որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել: Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես ու վաղն էլ կենսաթոշակ չես ստանալուն»,- նշել է պատգամավորը: |
«30 տարի առաջնագծում մեր երկրի անվտանգությունը պաշտպանող արցախցիներին չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել». Գեղամ Մանուկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet