▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 հազար եվրո`El Mundo-ում տպագրված հարցազրույցների շարքի համար.1in.am

 

 1in.am-ը գրում է. Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերի 30-ին ‪‎իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «‪‎ԷլՄունդոն‬», Հայաստանին նվիրված հատուկ թողարկում է տպագրել: Համարում ներկայացվել են հարցազրույցներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ տարբեր հասարակական կազմակերպությունների և արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Կաաքի աղբյուրները փաստում են, որ կառավարության ղեկավարը հայտնի պարբերականում նշված հավելվածի համար կլորիկ գումար է վճարել՝ 30 հազար եվրո: Իսկ հարցազրույցների շարք տպագրելու միջնորդը եղել է հենց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее