▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«3-րդ-4-րդ օրն է` հազիվ 5 հազար մարդ է գնում և սատարում». Ալեն Սիմոնյանը` ցույցերի մասին

«Ովքեր սատարում էին իշխանափոխությունն, այսօր ձեզ են մեղադրում նրա համար, ինչ կատարվեց Արցախում»,- հարցազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց հղեց Պետրոս Ղազարյանը:

«Նախ, ես կասկածում եմ, որ դրանք իրար հետ տենց փոխկապակցված են, որովհետև, եթե կապված են, ապա արտաքին ուժերի ազդեցության տակ լինելու մասով: Որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող գործընթաց է, որին մեր համաքաղաքացիները տվել են իրենց պատասխանը, որովհետև արդեն 3-րդ-4-րդ օրն է` հազիվ 5 հազար մարդ է գնում և սատարում: Ես նրանց խնդրում եմ չդառնալ 3-րդ ինչ-որ երկրի գործընթացի մասնակից»,- պատասխանեց ԱԺ նախագահը:

Թարմացված․ Պետրոս Ղազարյանի հյուրն այս երեկո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է: «Ցավակցում եմ այն բոլոր ընտանիքներին, ովքեր զավակ են կորցրել: Ուզում եմ բոլոր արցախցիներին ասել, որ մեր բոլորի մտքերը, սրտերը իրենց հետ են: Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակում լավագույն լուծումը գտնենք մեր այն հայրենակիցների համար, որոնք գտնվում են Արցախում»,- զրույցի սկզբում հայտարարեց Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее