▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ու կես ամիս է՝ փողոցն ընդհանրապես չի մաքրվել․․․Էդուարդ Հայրումյան

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց, որ Երևանի փողոցների 70%-ն արդեն իսկ ավազից մաքրված են ու մինչև այս շաբաթվա վերջ քաղաքի բոլոր փողոցները մաքրված կլինեն։ Հաշվի առնելով Նոր Նորք վարչական շրջանի փողոցների այսօրվա վիճակը, պարոն Կատվալյանի այդ խոսքերին ասում եմ «Քուանշ»։ Եթե «տակ տամ» հրապարակային ներողություն կխնդրեմ չհավատալու համար»։

Հավելենք, որ Էդուարդ Հայրումյանն ավելի ուշ հետևյալ գրառումներ է արել ու լուսանկարներ ներկայացրել․ «1-ին մասիվի Նանսեն փողոցը երեկ և այսօր։ Ամբողջ գիշեր ԵԱՍՄ 8 աշխատակիցներ մաքրում էին փողոցը։ Երանի տվեք, ոդ քուանշս տակ տամ, որովհետև դա կնշանակի, որ քաղաքի բոլոր փողոցները մաքրվել են աղբից ու ավազից․․․Բայց դե, ցավոք, ես տեսնում եմ, որ դա անհնարա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее