▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

180 մլն. դրամ՝ համերգներին․ քաղաքացու հարկերի հաշվին կառավարության խրախճանքները շարունակվում են

Երկիր.am-ը  գրում է, որ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին և պարզել, որ հուլիսի 27-ին Գյումրիում կայացած Թաթայի մենահամերգի վրա ծախսվել է 76 մլն 825 հազար դրամ,  29 մլն 605 հազար 800 դրամ էլ ծախսվել է օգոստոսի 10-ին Իջևանում կայացած համերգի վրա: Եվս 14 մլն 513 հազար դրամ ծախսվել է 3 մարզերում կազմակեպված համերգային նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։ 

Հայտնել էինք, որ թե' Շիրակի մարզում կայացած Թաթայի մենահամերգը, թե'  Տավուշում, և թե՛ Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած համերգներն իրականացվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից` վերջինիս և ԿԳՄՍՆ֊ի միջև ս.թ. հունիսի 12-ին կնքված և հուլիսի 19-ին փոփոխված դրամաշնորհային պայմանագրի հենքի վրա։ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ փառատոնն իրականացվել է առանց մրցույթի` ուղիղ ֆինանսավորմամբ։

Ստորև ներկայացնում ենք ս.թ. օգսոստոսի 24-ին Եղեգնաձորում տեղի ունեցած համերգի կազմակերպման ծախսերի բացվածքը: Բյուջեն ներկայացնում ենք երկու բլոկով, որոնցից մեկը Եղեգնաձորում  կայացած համերգի ծախսային մասն է, երկրորդ ծախսային բլոկը վերաբերում է 3 մարզերում կազմակեպված համերգների վրա կատարված ընդհանուր ծախսերին, որոնք նախատեսվել են նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպման ծախսեր։

Բլոկ I

Համերգային նախագիծ ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում

Ծախսատեսակների անվանումը

1․ Գեղարվեստա-ստեղծագործական անձնակազմի ծառայություններ

1.1. երաժշտախմբի ապահովման ծախսեր  (ներառյալ երաժշտախմբի ու գործիքների տեղափոխում, հյուրանոցային կեցություն և սննդի ապահովում-15 մլն 156 հազար 250 դրամ

1․2. համերգային ծրագրի հաղորդավար  (2 հոգի)- 600,000 դրամ

1․3.  DJ ծառայություն (ներառյալ  տրանսպորտային ծախսերը)-400,000 դրամ

1․4. ադմինիստրատիվ անձնակազմի աշխատանքներ-300,000 դրամ


2․ ԼԵԴ էկրանի, լուսաձայնային սարքավորումների, կոնստրուկցիաների,  բեմի ապահովման, սպասարկման, տեղափոխման, տեխնիկական սպասարկող անձնակազմի կեցության ծառայություններ – 10 մլն 200 հազար դրամ

3․ Նկարահանման տեխնիկայի ապահովում

 ֆոտոտեսախցիկ (ներառյալ օբյեկտիվ)-15 հատ, եռոտանի-13 հատ, հեռուստատեսային ռելս-1 հատ, ռոնին-2 հատ կռունկ-1 հատ, նկարահանող սարք (Սարդ)-1 հատ, մոնիտոր-10 հատ-  1 մլն 500 հազար դրամ

4․ Լեդ էկրաններին ցուցադրելու համար թեմատիկ կոնտենտի պատրաստում – 300,000 դրամ

5․ Այլ չնախատեսված ծախսեր-600,000 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ  29 մլն 56 հազար 300 ԴՐԱՄ


Բլոկ II
 
ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի առաջխաղացման և  բրենդավորման ծառայության ծախսեր - 14 մլն 513 հազար դրամ։

 

Երեք մարզերը միասին՝ 180 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее