▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.5 մլն դոլարով քաղաք է վաճառքի հանվել

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում գտնվող Ալադին փոքր քաղաքը, որի բնակիչների թիվը հասնում է  ընդամենը 15 հոգու, վաճառքի է հանվել 1.5 մլն դոլարով:  Գնորդը կդառնա 15 շինության՝ փոստային ծառայության, 118 տարվա պատմություն ունեցող հանրախանութի սեփականատերը։

Քաղաքը վաճառքի են հանել ամուսիններ Ջուդի և Ռիկ Բրենգլները, որոնք 1986թ-ից Ալադինի սեփականատերերն են։

Հավելենք, որ քաղաքն իր գոյությունը կարողացել է պահպանել  հանրախանութի շնորհիվ: Հատկապես ամեն տարի՝ օգոստոսին, այստեղով են անցնում հարյուրավոր բայքերներ, ովքեր կանգ են առնում խանութի մոտ ու գնումներ կատարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее