▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 մլն տարեկան եկամուտ, հիփոթեքով բնակարան. ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը

ԱրմԼուր.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտոնը զբաղեցրել է հեղափոխությունից հետո՝ 2018 թվականին:

Մինչ ՔՊ-ական լինելը՝ Աղազարյանը 1996 թվականին եղել է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի նախագահ, որից հեռացվել է 1998 թվականին:

Արդեն 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է դարձել, 2016-ին՝ կուսակցության վարչության անդամ:

Պատգամավորը 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի փետրվարի 19-ին, որից տեղեկանում ենք, որ հաշվետու տարվա սկզբում Աղազարյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է հողամաս՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղում, որը ձեռք է բերել 1994 թվականին, ինչպես նաև 2021 թվականին ձեռք է բերել բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան:

Տարվա վերջում այս երկու անշարժ գույքերը պահպանվել են, սակայն նկատելի է, որ պատգամավորը բնակարանը ձեռք է բերել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը հավետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 702 հազար դրամ:

Բացի դրանից՝ Հովիկ Աղազարյանը ունի ևս 3 վարկ և 1 փոխառություն, վերջինս կազմում է 9 մլն 430 հազար դրամ, իսկ մնացած 3 վարկերը միասին մոտավերապես 5 մլն դրամ է:

Աղազարյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 751 հազար դրամ, որը աշխատանքի վարձատվությունն է:

Հիշեցնենք, որ պատգամավորը անցած տարի աշխատանքի գնալու ճանապարհին՝ Տիգրանյան հասցեում, կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առևտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց» անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, որը դուր չէր եկել Աղազարյանին:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее