▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 անձից բաղկացած ընտանիքը, ուշանալով անհետացած ինքնաթիռի չվերթից, փրկվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով կորցրել է կապը դիսպետչերների հետ և անհետացել: Հատկանշականն այն է, որ Արի Պուտրո Կանյեխոյի 10 անձից բաղկացած մեծ ընտանիքը ուշացել է տվյալ չվերթից և երջանիկ պատահականության շնորհիվ  ողջ է մնացել.

«Հավանաբար, դա Ամանորի լավագույն նվերն էր, որ երբևէ ստացել է մեր ընտանիքը: Ինքնաթիռը, որով մենք պետք է թռչեինք, կործանվել է: Ես հիշում եմ մարդկանց, ովքեր վազում էին ինքնաթիռ նստելու համար: Ես հույս ունեմ, որ որոնողական խումբը նրանց շուտով կգտնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее