▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտեմարանների վերաբերյալ բողոքների շարքից

 

Էսօր գնեցի ինձ համար էս տարվա ընդունելության վերջին շտեմարանները՝ <Հայոց լեզու 5>, <Անգլերեն 3> և ․․․․․ <Հայոց պատմությոն 2>։ Վերջինը հատկապես հիասթափեցրեց ինձ մեր պետությունից, նախարարությունից և ԳԹԿ-ից։ Եթե ինչ-որ մեկը կարող ա 3 ամսում հասցնի անել էտ 600-էջանոց հաստափոր <շտեմարանը>, հալալ ա իրան։ Մեզ ուղղակի ձեռք են առնում, ուզում են գիշերները չքնենք, ուղեղներս լցնենք իրանց շտեմարաններով, կտռվենք, հազար ու մի հիվանդություն ձեռք բերենք, միավորները իջացնեն ու ձեռքի հետ էլ փող աշխատեն։ Սիրտս վկայում ա՝ էս տարի 2010-ի դեպքից ա լինելու, երբ քննությունների պատճառով մի աղջիկ ինքնասպան էր եղել։ Ուղղակի էս տարի ավելի շատ կլինեն տենց բաները, որովհետև շտեմարանները դիմորդներին լռիվ հանել են հոգեկան հավասարակշռությունից։
Իմիջիայլոց, էսօր հաշվում էի՝ ինչքան փող է ընտանիքս ծախսել շտեմարանների վրա։ 
Հայոց լեզու և գրակ․ - 16,800 դրամ 7 շտեմարանի համար*
Անգլերեն - 7,500 դրամ 3 շտեմարանի համար
Հայոց պատմություն - 6,000 դրամ 2 շտեմարանի համար։
Ընդամենը՝ 30,000 դրամ։ Դուք պատկերացրեք, թե ինչ մաֆիա ա էստեղ աշխատում, ինչ փողեր են գռփում ժողովրդից։ Կտրականապես հիասթափված եմ մեր իշխանություններից և արտասահման մեկնելու ցանկությունը ավելի ու ավելի ա խորանում մեջս։

* եթե հանկարծ ԳԹԿ-ի կամ ԿԳՆ-ի որևէ ներկայացուցիչ իրան մեջ գցի, թե ինչու եմ 7 շտեմարան առել, չէ՞ որ այս տարվա քննությունները 5-ով են լինելու, նախօրոք պատասխանում եմ․ ես դրանք գնել եմ դեռևս սեպտեմբերին։ Ըստ օրենսդրությամբ սահմանված կարգի՝ շտեմարանները և դրանց մասին տեղեկությունները հենց այդ ժամանակ պետք է ներկայացվեին, ավելի ճիշտ՝ մինչև դեկտեմբեր ամիսը։ Իսկ դուք մարտ ամսով մեզ՝ դիմորդներիս, կանգնեցնում եք փաստի առաջ, որ չգիտենք՝ գլուխներս որ քարին տանք, որ հացնենք մի բան անել։

 

Ղազարոս Մկրտչյանի գրառումը

Ֆեյսբուք


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more