▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ, այսուհետ շրջիկ պատարագների համար քահանա պատվիրի wildberries-ից՝ առավել էժան կնստի՝ 4900 դրամ». Նաիրա Զոհաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ, քահանային wildberries-ից պատվիրի

Եւ այսպես, Նիկոլին չի հաջողվել Շիրակի թեմում պեղել քահանա, ով կհամաձայներ վաղը ՔՊ-ի եւ շրջիկ «հավատացյալների» համար պատարագ անցկացնել ու քահանային իմպորտ են արել, ներկրել են դրսից։ Նիկոլի համար վաղը Գյումրիում պատարագ կմատուցի Նավասարդ Կճոյանի, հանրությանն առավել հայտնի Բենթլի Սամոյի թեմի քահանա Արարատ Օրդոյանը։

Նիկոլ, ավելի էժան առաջարկ ունեմ՝ այսուհետ շրջիկ պատարագների համար քահանա պատվիրի wildberries-ից՝ առավել էժան կնստի՝ 4 հազար 900 դրամ։ Հիմա էլ լավ ակցիա է։ Չնայած, երեւի ճիշտ ես՝ շրջիկ քահանա աշխատողը հաստատ ավելի էժան է նստել։

Так держат»։

***

«24Նյուզ»-ի տեղեկություններով՝ վաղը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցիում պատարագ է մատուցելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, այլ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ քահանա Օրդոյանը, որն անցած կիրակի Փաշինյանի ներկայությամբ զեղչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: «Վերջինս համարվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մտերիմը, որը նույնպես տիրադավ տասը հոգևորականների շարքում է, ինչպես նրանց քայլերը բնորոշել են բանտում գտնվող Բագրատ և Միքայել սրբազանները:

Արարատ քահանան մեզ հետ զրույցում սկզբից հաստատեց, որ ինքն է լինելու պատարագիչը, հետո, սակայն, արագ ասաց, որ «ոչինչ չի կարող պատասխանել» և անջատեց հեռախոսը»,- գրում է լրատվամիջոցը:

***

Պետք է հանգուցալուծում ստանա այդ ամենը, և խաղաղություն տիրի պետություն-Եկեղեցի հարաբերությունների մեջ։ Լարումը որևէ լավ բանի չի տանում»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Գյումրու Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը։

«Հայարապետը օծված է, ցկեանս է օծված․․․ Հայրապետը մնում է հայրապետ, և մենք իրավունք չունենք նրա անունը չտալ պատարագի ժամանակ, դա կանոնից դուրս է, պետք չէ քահանաներին ճնշումներով դրդել դրան․․․ Մեր թեմի բոլոր հայրերը ստորագրեցին, որ մենք ոչ կանոնական պատարագներ չենք կարող մատուցել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more