|
Նոյեմբերի 30-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրիում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ըստ օպերատիվ տեղեկությունների հնչել են կրակոցներ։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արցախի պողոտայի թիվ 47 հասցեում գործող «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրի բակում, ապա շինության ներսում ազգությամբ հնդիկներ 21-ամյա Սագդև Սինգհը, 24-ամյա Լաֆպրիտ Սինգհը, 22-ամյա Ռահուլ Կումարը, 22-ամյա Պրադիպ Սինգհը և 21-ամյա Ընգրեջ Սինգհը վիճաբանել են հյուրանոց եկած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 22-ամյա Լաֆպրիտ Սինգհի, 24-ամյա Կոմալ Կումարի, 23-ամյա Ռահուլ Կումարի, 18-ամյա Ակաշ Սինգհի, 30-ամյա Բաջան Սինգհի և 20-ամյա Գուր Սահիբ Սինգհի հետ, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը, հյուրանոցի բնականոն աշխատանքը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ արհամարական վերաբերմունք իրենց ձեռքին եղած փայտերով, ապակյա տարրաներով, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Սագդև Սինգհը իր գոտկատեղից հանել է ատրճանակին նմանվող առարկա և այն բերել է մարտական վիճակի, սակայն նշված ատրճանակը վիճաբանության մասնակիցների կողմից վերցվել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում վիճաբանության մասնակիցները Արցախի պողոտայի թիվ 45 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Հնդիկների մասնակցությամբ կրակոցներ և ծեծկռտուք Երևանում՝ «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրիում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


