▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս կոչդ շեֆիդ ուղղի, միայն նա է Գյումրիում սադրանք կազմակերպում»․ Գագիկ Համբարյան

Դիտեք նաև՝

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նազելի՛, այս կոչդ շեֆիդ ուղղի։

Ո՞վ է ուզում վաղը Գյումրի գալ ու մեր քաղաքի համար այդ ողբերգալից օրը շոու սարքել` պատարագի գալ ու լկիաբար իր պահանջները դնել մեր թեմի հոգևորականների առաջ...

Այո՛, Նազելի, այդ մեկը Կյանքի խոսք աղանդի երկրպագու շեֆդ է, ով իրեն ներկայացնում է ՀԱԵ-ի հետևորդ ու «մոռանում», թե ինչպես էր այդ աղանդի քարոզչի նյութերը տարածում իր էջում... Հլը հերքեք։

Օրեր առաջ ասում էր, թե բա՝ ով համաձայնվում է զեղչել կաթողիկոսի անունը, այնտեղ եմ գնում... Իյա, լո՞ւրջ... Իր ցանկությունները մեր թեմի ոչ մի հոգևորական չի անում... Ինչո՞ւ է գալիս...

Սադրանք Գյումրիում միայն շեֆդ է կազմակերպում, եթե վաղը ինչ-որ թափառաշրջիկի կողքին քցած բերի Յոթ Վերք` իր համար «պատարագ» մատուցելու։

Նազելի՛, լավ կլինի կոչդ ուղղես ձերոնց`ովքեր մարդկանց պարտադրում են վաղը լինել այդ փարթիին... Դա էլ է սադրանք»։

***

 Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի էջում գրել էր․

«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է։ Ցավը, հիշատակը և սգացող մարդկանց վիշտը որևէ նպատակով օգտագործելը անթույլատրելի է։
Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, մենք պիտի կանգնենք կողք կողքի՝ հիշելու, խնկարկելու, խոնարհվելու և ուժ տալու միմյանց։ Եվ ուրեմն, մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի։
Հիշատակի սրբության անարգման ցանկացած փորձ ոտնահարում է մեր հասարակության արժանապատվությունը, և նման վարքագիծը մեզանում տեղ չունի։
Հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more