|
«Աբսուրդը հասել է նրան, որ ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնողը Սրբազանի շինծու գործը համեմատում է Բեն Լադենի հետ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի այսօրվա հայտարարությանը: «Իմիջիայլոց, Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000-ից ավելի մարդ: Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել օվկիանոսում մի տեղ՝ առանց գերեզման թողնելով, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,- շարունակեց Քոչարյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ իր ելույթում Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ «առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում Բագրատ Սրբազանի ու Բեն Լադենի միջև»: *** |
|
«Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է»,- արձագանքելով ընդդիմադիր Լևոն Քոչարյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: *** |
|
Արձագանքելով ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի ելույթին՝ ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Զուգարանի դեպքը հիշելուց առաջ ամեն անգամ հիշեք Սոնա Մնացականյանի դեպքը, երբ երկրի ղեկավարը տեսնում է, որ կինն ընկած է գետնին, նույնիսկ բուժօգնություն չեն ցուցաբերում»: |
«Սոնա Մնացականյանի դեպքը հիշեք, երբ երկրի ղեկավարը տեսնում է ընկած կնոջն ու նույնիսկ բուժօգնություն չեն ցուցաբերում». Մեսրոպ Մանուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


