▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի դպրոցներում 1 շաբաթ դասեր չեն կազմակերպվի, 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով` COP17-ի անցկացմամբ պայմանավորված

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։

Հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more