|
«Լինելով ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ արդյո՞ք մտահոգված եք այն տեղեկությամբ, որ պոլիկլինիկաներից մեկում օրինակ «Վագա Ֆարմը» դեղատան տարածքը վարձակալելու համար 500 հազար և ավելի գումար է առաջարկել՝ մերժել են, բայց այդ նույն տարածքը 300 քանի հազարով տվել են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ»-ին։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումն ինչպե՞ս եք մեկնաբանում»,- «Ֆակտոր»-ը դիմել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին։ «Եթե կարծում եք, որ ընթացակարգերի խախտում է տեղի ունեցել, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին»,- պատասխանել է պատգամավորը։ Դիտարկմանը, որ քաղաքական գնահատական է ակնկալում, ոչ թե ուղղորդում, ՔՊ-ականը պատասխանել է․ «Առաջին անգամ եմ լսում: Կուսումնասիրեմ և եթե բացահայտեմ, որ ընթացակարգի խախտում է եղել, ինքս դա կանեմ»։ |
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


