▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը դեմ չէ, որ Carrefour-ն իր խանութների ցանցը վերցնի

Ես բիզնեսով չեմ զբաղվում, կնոջս հարցրեք։

Այդ մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնում իր ընատնիքին պատկանող հաստատություններում։

Դուք տեղեկացված չե՞ք, թե ինչու է ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնում ձեր կնոջը պատկանող առեւտրի կենտրոններում։

Իմ կնոջը զանգեք հարցրեք։

Ճի՞շտ է, որ դեմ եք, որ Հայաստան գա Carrefour-ը, որ դա կազդի ձեր ընտանեկան բիզնեսի վրա։

Ազիզ ջան, ես բիզնես չունեմ։  Ես գիտեմ, որ մեր ընտանեկան բիզնեսն առաջարկում ա, որ Carrefour-ը գա, վերցնի մեր ցանցը։

Դուք այդքա՞ն բարի եք։ Դուք դեմ չե՞ք։

Ես այդքան բարի եմ։

Ու չե՞ք պայքարելու դրա դեմ։ Ձեր կինը չի՞ տխրել։

Միշտ ուզում եք այնպես անել, որ հետաքրքիր լինի։ Հիմա մուսաս տեղը չի, թող մնա էս երկու օրը կխոսանք։ Ես գիտեմ ձեզ ինչ ա պետք, որ մի երկու հատ կարգին խոսք ասեմ:

Ձեր մուսային ի՞նչ է պատահել։

Հավես չունեմ։

Հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքները ձեզ չեն գոհացրել եւ մուսան տեղը չէ։

Չէ, չէ, ինչ եք ասում։

 

Աղբյուրը` Նյուզ.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more